Համավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդ

14:17   26 Հունվար 2021    185

2020 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում կրճատվել է աշխատանքային ժամերի 8.8%-ը, ինչը համարժեք է 255 միլիոն լրիվ դրույք աշխատատեղերի: Սա չորս անգամ ավելին է, քան 2008-2009 ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

Այսպիսի կորուստները բացատրվում են կամ վարձվճարով աշխատողների համար աշխատանքային ժամերի կրճատմամբ կամ աշխատատեղերի աննախադեպ կրճատմամբ, որոնք անրադառնում են 114 միլիոն մարդու վրա:

Ըստ ԱՄԿ-ի՝ զբաղվածության կորուստների 71% -ը (81 միլիոն մարդ) տեղի է ունեցել ոչ թե գործազրկության, այլ անգործության տեսքով. մարդիկ լքել են աշխատաշուկան, քանի որ չեն կարողացել աշխատել, հնարավոր է ՝ լոքդաունի պատճառով: Արդյունքում, աշխարհում աշխատողների ընդհանուր եկամուտը նվազել է 8,3%-ով՝ 3,7 տրիլիոն դոլարով, ինչը համաշխարհային ՀՆԱ-ի 4,4%-ն է:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի շատ կանանց վրա են ազդել, քան տղամարդկանց: Գլոբալ մակարդակում կանանց զբաղվածության կորուստը կազմում է 5%, տղամարդկանց համար՝ 3.9%:

Հաղորդվում է նաև, որ ճգնաժամից ամենից շատ տուժում է երիտասարդությունը: Այսպիսով, երիտասարդների (15-24 տարեկան) զբաղվածության կորուստը կազմել է 8,7%՝ մեծահասակների 3,7%-ի համեմատ:

Ճգնաժամից առավել տուժել է, ըստ զեկույցի, տեղակայման և հասարակական սննդի ոլորտը, որտեղ զբաղվածությունը միջինում նվազել է ավելի քան 20 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները