Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

14:45   26 Հունվար 2021    185

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խորհրդարանում ամենամյա ուղերձում հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին:

«Տաջիկստանում այլեւս կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ ոչնչացվել է»,-ասել է նա:

Նա նշել է, որ բոլոր բնակիչները պետք է պահպանեն անվտանգության միջոցառումները: Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ անձնական եւ հանրային հիգիենայի մասին:

Նախագահի խոսքով՝ Տաջիկստանի կառավարությունն անցած տարի առողջապահական ազգային համակարգի աջակցման համար հատկացրել է 1,6 մլրդ սոմոնի (ավելի քան 145 մլն դոլար), երկրում արտակարգ կարգով շահագործվել են գրեթե 30 նոր հիվանդանոցներ:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվել է ավելի քան 7 հազար նոր տեղ հիվանդանոցներում վարակված պացիենտների համար, որոնց սպասարկել են 5400 բուժաշխատողներ»,-ասել է Ռահմոնը:

Երկրի ԱՆ տվյալներով՝ Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները