Մոսկվան ու Թեհրանը նշել են երկկողմ շահագրգռվածությունը տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացման մեջ։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների մեկնարկին։
«Հաշվի առնելով մեր երկրների դերը տարածաշրջանում՝ մենք հետաքրքրված ենք խորացնելու երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանստանյան կարգավորման խնդիրները, ու իհարկե, կարելի է քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մոսկվա
Թեհրան