Գուտերեշը պատմել է համավարակի դարաշրջանի նեոնացիստների մասին

15:46   26 Հունվար 2021    184

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքի սինագոգում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ պատմել է կորոնավիրուսի համավարակի դարաշրջանի նեոնացիստների մասին:

Նրա խոսքով՝ այսօր կարելի է տեսնել, թե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինչպես են փորձում աղավաղել Հոլոքոստի պատմությունը, սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցները մարդկանց «ուղեղները լվանում» են եւ ցուցադրում նացիստների խորհրդանիշները:

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը նեոնացիստական գործունեության համար նոր ուղիներ է բացել: Գուտերեշը հայտարարել է, որ կարանտինի պատճառով բոլորն առայժմ տանն են նստած, սպիտակամորթների գերազանցության կողմնակիցները եւ նեոնացիստները համացանցն օգտագործում են քարոզչության եւ վախի ու ատելության հրահրման համար, նրանք օգտվում են մարդկանց տագնապալի վիճակից եւ սոցիալական անկայունությունից:

Այսպիսով, մարդկանց առաջարկվում է վերածվել կենսաբանական զենքի, կարծում է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները