Տաջիկստանում ամբողջությամբ հաղթահարել են COVID-19-ը

16:13   26 Հունվար 2021    189

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է լիակատար հաղթանակ հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ, գրում է «Sputnik Таджикистан»-ը:

Նրա խոսքերով, ներկայումս երկրում COVID-19-ի դեպք չկա, և հիվանդության հարուցիչն «ամբողջությամբ ոչնչացվել է»: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը քաղաքացիներին հորդորել է պահպանել սանիտարական կանոնակարգերը, մասնավորապես՝ մզկիթներ այցելելիս:

Ըստ վերջին տվյալների, համաճարակի սկզբից ի վեր, Տաջիկստանում գրանցվել է կորոնավիրուսի 13 308 դեպք, մահացել է 90 պացիենտ, մնացած վարակվածները հաջողությամբ հաղթահարել են հիվանդությունը: Դեկտեմբերի 30-ից հանրապետությունում COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները