Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

16:25   26 Հունվար 2021    190

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ծրագրում է հրաժարական տալ:

Նա պաշտոնը թողնելու որոշման մասին հայտարարել է երեքշաբթի՝ հունվարի 26-ին, հայտնում է երկրի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ առաջիկայում Կոնտեն կայցելի Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելլային և նրան կտեղեկացնի որոշման մասին: Երկրի ղեկավարը պետք է որոշի ՝ ընդունել վարչապետի հրաժարականը, թե՞ հանձնարարել Կոնտեին՝ նոր կառավարություն կազմել կամ կազմակերպել նոր ընտրություններ:

Իր որոշման մասին Մատտարելան կհայտարարի ավելի ուշ, երբ կխորհրդակցի այլ քաղաքական գործիչների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները