Իրանի ԱԳ նախարարը Պուտինին շնորհավորել է Ղարաբաղում պատերազմի ավարտի առթիվ

16:57   26 Հունվար 2021    410

Ես ցանկանում եմ շնորհավորել նախագահ Պուտինին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանն այն բանի առթիվ, որ վերջ դրվեց մեր տարածաշրջանում ճգնաժամին, որը բերեց զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության զոհերի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ այսօր գտնվում ենք նոր ժամանակաշրջան մուտք գործելու շեմին, որտեղ հույս կա, որ տարաձայնությունները կվերածվեն համագործակցության ու փոխգործակցության. «Եվ մենք կկարողանանք, հիմնվելով տարածաշրջանային համագործակցության վրա, շարժվել սիներգիայի ստեղծման ուղղությամբ, գտնել այն ուղիները, որոնք փակ են եղել տասնյակ տարիներ, բացել դրանք, որոնք տնտեսական պրոգրես կբերեն ամբողջ տարածաշրջանին»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները