Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով սաուդական «Խաբր ալ աջիլ» պորտալին:
Պորտալի տեղեկություններով՝ պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, բայց սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են տեսանյութեր տեղադրել Էր Ռիադից, որոնցում երևում է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերի արձակած հրթիռը բարձրության վրա խոցում թիրախը:
Սոցցանցերի օգտատերերը ենթադրում են, որ սա եմենյան «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ապստամբների օդային հարձակման կանխումն էր, նրանք պարբերաբար ռմբակոծում են Սաուդյան Արաբիայի քաղաքները:
Եմենում կռվող արաբական կոալիցիան այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սաուդյան-Արաբիա