Բիթքոինի համար կանխատեսել են 50 հազար դոլար գին

17:35   26 Հունվար 2021    202

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթ Բիթքոինի արժեքի աճը երկարաժամկետ հեռանկարում կարող է հասնել 50 հազար դոլար նիշին, հայտնում է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին:

Luno կրիպտոբորսայի եւ OSK բրոքերային ընկերության փորձագետների կարծիքով՝ առավել հավանական է կրիպտոդրամի հենց այս գինը, փոխանցում է «Փրայմը»:

Բիթքոինի հանրահայտությունը առաջիկա 3-10 տարիներին միայն կաճի: Ընդ որում՝ այնպիսի ակտիվները, ինչպես՝ ոսկին, հակառակը, ենթակա են ներդրողներին այլեւս դուր չգալու վտանգին:

Անցած 2020 թվականին Bitcoin-ը քառակի թռիչք ունեցավ՝ 2021 թվականի հունվարի սկզբին անցնելով 42 հազար դոլարի նիշը:

Այս ցատկից հետո կրիպտոարժույթի գները շտկվեցին եւ կորցրին շուրջ 10 հազար դոլար: Երեքշաբթի՝ հունվարի 26-ի ցերեկը բիթքոինը վաճառվում է 32 հազար նիշից բարձր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները