«iPhone 12»-ը վտանգավոր է առողջության համար

17:41   26 Հունվար 2021    224

«Apple»-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնասել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ընկերության կայքի տեղեկատվության բաժնում, փոխանցում է Լենտան։

Ընկերության ներկայացուցիչները շեշտել են, որ iPhone 12-ն ունի մի շարք մագնիսներ, որոնք ավելի շատ են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում: Մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են վնաս հասցնել: Այս առումով, անլար լիցքավորման ժամանակ խորհուրդ է տրվում սարքը պահել ավելի քան 15 սանտիմետրից կամ 30 սանտիմետրից ավելի հեռավորության վրա:

Apple-ը նաև խորհուրդ է տվել նախքան iPhone 12-ն օգտագործելը խորհրդակցել բժշկի, բուժմասնագետի կամ բժշկական սարքեր արտադրողի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները