ԱՄՆ-ում COVID-ի զոհերի թիվը 600 հազարից կարող է անցնել՝ մինչեւ իրավիճակի բարելավումը. Բայդեն

18:04   26 Հունվար 2021    315

Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման հետեւանքներից մահացածների ընդհանուր թիվը կարող է անցնել 600 հազարից մինչեւ իրավիճակը սկսի բարելավվել:

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ավելի շատ մահեր կլինեն: Կանխատեսումների համաձայն՝ մենք մահվան դեպքեր կտեսնենք, ընդհանուր առմամբ, 600 եւ 660 հազարի միջեւ՝ մինչեւ կհաղթահարենք ամենաբարդ փուլը, եւ իրավիճակը կսկսի արմատապես բարելավվել»,- ասել է Բայդենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները