Ղաթիբզադեն նշել է, որ թալիբների քաղաքական պատվիրակությունը Թեհրան է այցելել Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ «պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան Իրանի ԱԳՆ-ի հրավերով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ»։
Ղաթիբզադեի խոսքով՝ «Թեհրանում գտնվելու ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա իրանական կողմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԳ նախարարի և Աֆղանստանի հարցով Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցչի հետ, կողմերը կարծիքներ կփոխանակեն Աֆղանստանում խաղաղ կարգավորման և հարակից հարցերի շուրջ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 6-ին Իրանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամադ Իբրահիմ Թահերիյանֆարդը բանակցություններ էր վարել Կատարի «Թալիբան» շարժման գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան