Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրի ղեկավարի խոսքով՝ նա գերատեսչություններից տարբեր տեղեկություններ է խնդրել Մոսկվային առնչվող թեմաների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ը կարող է համագործակցել նաև Ռուսաստանի հետ, մասնավորապես ՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման հարցում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք և՛ կարող ենք գործել մեր երկրի շահերից ելնելով՝ «СНВ-3»-ի ընդլայնման հարցում, և կարող ենք Ռուսաստանին հասկացնել, որ մեզ շատ անհանգստացնում է Նավալնիի հետ վարվելակերպը, Solar Winds-ի հետ կապված իրավիճակը և այլն», - ասել է նա:
Հիշեցնենք՝ «СНВ-3»-ը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված երկկողմ պայմանագիր է՝ տեղակայված ռազմավարական միջուկային զենքի զինանոցների հետագա փոխադարձ կրճատման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրվել է նախկին նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի կողմից՝ 2010 թվականին: Դրա ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն