Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հոլանդական NOS կորպորացիային:
«Այսօր առաջին անգամ կպատվաստեն 90 տարեկանից բարձր մարդկանց, որոնք մենակ են ապրում»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նշվում է, որ այս տարիքային խմբի առաջին անձը պատվաստվելու է Գելդերլանդ նահանգի Ապելդորն քաղաքում:
Նիդերլանդների Առողջապահության շրջանային ծառայությունը նախատեսում է պատվաստել 90-ից բարձր տարիքի շուրջ 45 000 մարդու:
Նիդերլանդներում պատվաստումները սկսվել են հունվարի 6-ից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նիդերլանդներ