Կատարը հաստատել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամությունը

20:44   26 Հունվար 2021    189

Կատարը հաստատել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ որպես միջնորդ հանդես գալու իր պատրաստակամությունը՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մի քանի օր անց:

«Կատարը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, քանի դեռ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը ստանձնում է իր պաշտոնը Թրամփի կառավարման անհանգիստ տարիներից հետո»,- իսպանական EFE լրատվական գործակալությանն ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լոլվա Ալ-Խաթերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հայտարարել է, որ Իրանը եւ Պարսից ծոցի արաբական պետությունները աշխարհագրական իրողություն են տարածաշրջանում, ուստի նրանց անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն սկսել:

Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել էր Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի եւ Թեհրանի միջեւ համակողմանի երկխոսության մասին Կատարի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի կոչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները