Apple-ն ամենաթանկ բրենդների վարկանիշում վերադարձել է առաջին տեղ

20:38   26 Հունվար 2021    172

Ամերիկյան Apple ընկերությունն ամենաթանկ բրենդների Brand Finance Global 500 վարկանիշում 5 տարի անց վերադարձել է առաջին տեղ, հաղորդում է Փրայմը:

Apple-ն առաջ է անցել Amazon-ից եւ Google-ից՝ վերադարձնելով ամենաթանկ բրենդի տիտղոսը: Կազմակերպությունը բրենդի արժեքը գնահատել է 263,4 մլրդ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Amazon-ը (254,2 մլրդ դոլար) եւ Google-ը (191,2 մլրդ դոլար): Չորրորդ տեղում է Microsoft-ը՝ բրենդի՝ 140,4 մլրդ դոլար արժողությամբ: Հնգյակը եզրափակում է Samsung Group-ը՝ 102,6 մլրդ դոլարով:

6-10-րդ տեղերում են Walmart-ը (93,2 մլրդ դոլար), Facebook-ը (81,5 մլրդ դոլար), ICBC-ը (72,8 մլրդ դոլար), Verizon-ը (68,9 մլրդ դոլար) եւ WeChat-ը (67,9 մլրդ դոլար):

Ընդ որում, ամենաարագ աճ գրանցող բրենդ է դարձել Tesla-ն. 1 տարում աճը կազմել է 158%, բրենդի արժեքը գնահատվում է 32 մլրդ դոլար, այն գտնվում է վարկանիշի 42-րդ հորիզոնականում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները