Ժիրինովսկին կոչ է արել ռուսաստանցիներին չայցելել Թուրքիա

20:55   26 Հունվար 2021    171

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ստամբուլում ռուսաստանցիների վրա հարձակման հետ կապված իրավիճակը:

Ըստ նրա՝ ընդհանրապես չարժե այցելել Թուրքիա: «Կարիք չկա գնալ Թուրքիա, այն ամենանենգ երկիրն է», – ասել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում աղբ հավաքողը դանակով հարձակվել է երեք ռուսաստանցիների վրա (երկու կանանց և տղամարդու):

Արդյունքում տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: Հարձակվողը բերման է ենթարկվել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ կասկածյալն ունի առնվազն 30 նախկին դատվածություն: Բացի այդ, տղամարդը հոգեկան հիվանդություն ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները