«Ես ուզում եմ տեղեկացնել, որ Sputnik V պատվաստանյութը երեկ գրանցվել է Իրանում: Այն հաստատվել է մեր սանիտարական իշխանությունների կողմից», – ասել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Զարիֆը հավելել է, որ Թեհրանը նախատեսում է առաջիկայում ձեռք բերել պատվաստանյութը, ինչպես նաև համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի հետ:
Sputnik V պատվաստանյութն արդեն գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Պաղեստինում, Վենեսուելայում և այլ երկրներում: Ավելի վաղ RDIF- ը հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատվաստանյութը կգրանցվի ավելի քան 25 երկրներում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ