YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել

09:13   27 Հունվար 2021    132

Վերջին 12 ամիսների ընթացքում YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել:

«Մենք շարունակում ենք թարմացնել Covid-19-ի հանդեպ մեր քաղաքականությունը, որպեսզի գիտական առաջընթացի վերաբերյալ տեղեկացված լինենք, 2020-ի փետրվարից մենք հեռացրել ենք ավելի քան կես միլիոն տեսանյութ՝ համաձայն այս կանոնների»,- ասել է YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին: «Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է պատվաստման հնարավորությունների վրա», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերին YouTube-ն ընդլայնել է Covid-19-ի առնչությամբ ապատեղեկատվական քաղաքականությունը՝ արգելելով պատվաստանյութերի հետ կապված բովանդակությունը, որը հակասում է առողջապահության ոլորտի պաշտոնական մարմինների պնդումներին, ինչպիսին է ԱՀԿ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները