Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշը

09:22   27 Հունվար 2021    131

Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշ:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ գրեթե 270 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է վարակման 1 012 350 դեպք եւ մոտ 29 000 մահվան դեպք: Սակայն թեստավորման ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ ճգնաժամն էլ ավելի լուրջ է, քան ենթադրում են այդ թվերը:

Առողջապահական ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ որոշ հիվանդանոցներ կոլապսի շեմին են, քանի որ ծանրաբեռնված են պացիենտներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անկախ հետազոտողների տվյալներով՝ վիրուսը սպանել է ավելի քան 600 բժիշկների, բուժքույրերի եւ այլ բուժաշխատողների:

Ինդոնեզիայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել, որ սկզբնապես նվազեցրել է պանդեմիայի նշանակությունը, ապա հետեւողական պայքար չի տարել մահացու շնչառական հիվանդության դեմ, որից ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները