Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

19:56   26 Հունվար 2021    337

Հունվարի 26-ին՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը բարձրացվել է՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի՝ Ադրբեջանի պետության և ժողովրդի հասցեին անընդունելի արտահայտությունների մասին հարցը: Պետդումայի պատգամավորի նման պահվածքը կտրականապես դատապարտվել է:

Ընդգծվել է, որ Ռուսաստանի Պետդումայի անդամ Վ.Միլոնովի Ադրբեջանի դեմ հերթական սադրիչ քայլը՝ լիովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին:

Նշվել է, որ Միլոնովի արտահայտությունները չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և նման քայլերն ուղղված են՝ երկրների միջև հարաբերությունների խարխլմանը և ձեռք բերված համաձայնության կատարմանը խոչընդոտելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները