Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ Կում քաղաքում Ղարաբաղին նվիրված միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ ասել է՝ Իրանում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովը:
Նա նշել է, որ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կռվում էր բարեկամական երկրների աջակցությամբ. «Բայց այդ ժամանակ Ադրբեջանում չկար այնպիսի առաջնորդ, որը կապահովեր նրա ապագան: Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության գալով և հարևան երկրների հետ նրա հարաբերությունների ամրապնդմամբ՝ Ադրբեջանի կապերն Իրանի հետ էլ ավելի են ամրապնդվել և շարունակվում են մինչ օրս»:
Բ.Հուսեյնովը նշել է, որ ադրբեջանական ժողովուրդը չի մոռացել և չի մոռանա Իրանի աջակցությունը՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ:
Դեսպանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանն ու Իրանը համագործակցելու են Ղարաբաղի վերականգնման հարցում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ
Իրան