Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակի համար մոտ 329 հայտ է ներկայացվել

08:03   02 Մարտ 2021    134

Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակի համար ներկայացվել է մոտ 329 հայտ, ինչը, հավանաբար, արտացոլում է մարդու իրավունքների ոլորտում օրհասական խնդիրների առատությունը ամբողջ աշխարհում:

Այս մասին Reuters-ին հայտնել է նորվեգական Նոբելյան կոմիտեի ղեկավար Օլավ Նյելստադը:

«Սա մեծությամբ երրորդ ընդհանուր թիվն է»,- ասել է նա: 376 թեկնածուով ռեկորդը գրանցվել է 2016թ.։

Թեկնածուների ընդհանուր թվից այս տարի շուրջ 234-ը մասնավոր անձինք են, 95-ը՝ կազմակերպություններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա արտացոլում է միջազգային մեծ հետաքրքրությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի նկատմամբ»,- ասել է նա: «Դա, հավանաբար, արտացոլում է նաեւ մի շարք չկարգավորված հակամարտությունները, պատերազմները եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները ամբողջ աշխարհում»:

Ցուցակում ներառված են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նրա փեսա Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տանը Քուշների տեղակալ Ավի Բերկովիցը՝ Իսրայելի եւ արաբական մի քանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործարքներում միջնորդական դերի համար: Առաջադրվել են նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Փաստերի ստուգման միջազգային ցանցը եւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Նյելստադը հայտնել է, որ հինգ հոգանոց կոմիտեն ուրբաթ օրը իր առաջին նիստն է անցկացրել: Նրանք կհանդիպեն մոտավորապես ամիսը մեկ անգամ՝ նախքան հոկտեմբերին դափնեկրի հայտարարումը թեկնածուներին քննարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոբելյան-մրցանակ  


Վերնագիրի այլ պիտակները