Արհեստական բանականությունն ինքնուրույն պիես է գրել

08:59   02 Մարտ 2021    159

Արհեստական բանականությունն ինքնուրույն պիես է գրել:

«Դա մի տեսակ ֆուտուրիստական «Փոքրիկ իշխան» է»,- բացատրում է դրամատուրգ Դեւիդ Կոշնյակը, որը ղեկավարել է սցենարի ստեղծման գործընթացը: Ինչպես ֆրանսիական դասական մանկական գրքում, 60 րոպեանոց բեմադրությունը պատմում է հերոսի (այս անգամ ռոբոտ) ճանապարհորդության մասին: Նա դուրս է գալիս աշխարհ, որպեսզի իմանա հասարակության, մարդկային հույզերի եւ նույնիսկ մահվան մասին: Պիեսը կոչվում է «ԱԲ՝ երբ ռոբոտը պիես է գրում»,- գրում է HighTech-ը:

Սցենարը ստեղծվել է GPT-2 արհեստական բանականության (ԱԲ) լայնորեն հասանելի համակարգի կողմից: Իլոն Մասկի OpenAI ընկերության ստեղծած այս «ռոբոտը» համակարգչային մոդել է, որը նախատեսված է տեքստեր գեներացնելու համար՝ ինտերնետում առկա տեղեկատվության հսկայական պահուստը զտելու ճանապարհով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ այժմ այս տեխնոլոգիան օգտագործվել է ֆեյքային լուրեր, պատմություններ եւ բանաստեղծություններ գրելու համար: Ներկայացումը GPT-2-ի առաջին թատերական բեմադրությունն է, ասում հեղինակային խումբը:

Դա այսպես է գործում: Նախ մարդը հուշում՝ պիեսի համար թեմա է ներդնում ծրագրի մեջ: Պրահայի Կառլովի համալսարանի հետազոտողները սկսել են երկխոսություն երկու նախադասությամբ, որոնցում մեկ կամ երկու կերպարներ քննարկում են մարդու զգացմունքներն ու ապրումները: Ծրագիրն այնուհետեւ օգտագործում է ակնարկի տեղեկատվությունը եւ գեներացնում է լրացուցիչ տեքստի մինչեւ 1000 բառ:

Արդյունքը հեռու է Ուիլյամ Շեքսպիրից: Մի քանի նախադասությունից հետո ծրագիրը սկսում է գրել բաներ, որոնք երբեմն չեն համապատասխանում սյուժեի տրամաբանական գծին, կամ պնդումներ, որոնք հակասում են տեքստի մյուս հատվածներին: Օրինակ՝ ԱԲ-ն երբեմն մոռանում էր, որ գլխավոր հերոսը ռոբոտ էր, ոչ թե մարդ: «Երբեմն երկխոսության ընթացքում տղամարդը վերածվում էր կնոջ»,- բացատրում է Կառլովի համալսարանի համակարգչային լեզվաբան Ռուդոլֆ Ռոզան, ով երկու տարի առաջ է սկսել աշխատել նախագծի վրա։

Դա տեղի է ունենում այն պատճառով է, որ ծրագիրն իրականում չգիտի նախադասությունների իմաստը, հավելում է Կոլումբիայի համալսարանի արհեստական բանականության փորձագետ Չադ Դե Չանը: «Նա պարզապես կապում է բառեր, որոնք, հավանաբար, կօգտագործվեն միասին, մեկը մյուսի հետեւից»:

Քանի որ դա շարունակվում է, ավելի ու ավելի շատ դատարկաբանությունների տեղ է հայտնվում:

Որպեսզի դա տեղի չունենա, թիմը թույլ չի տվել GPT-2-ին միանգամից գրել ամբողջ պիեսը: Փոխարենը, հետազոտողները շոուն բաժանել են ութ տեսարանների՝ յուրաքանչյուրը 5 րոպեից պակաս: Բացի այդ, գիտնականները երբեմն փոխել են տեքստը, օրինակ՝ փոխելով այն հատվածները, որոնցում ԱԲ-ն տողից տող փոխել է կերպարի սեռը, կամ կրկնել է տեքստային հուշումը այնքան ժամանակ, մինչ ծրագիրը չստեղծի ողջամիտ արձակ: Սակայն վերջնական սցենարի 90%-ը մնացել է անձեռնմխելի, եւ միայն 10%-ին է միջամտել մարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արհեստական-բանականություն  


Վերնագիրի այլ պիտակները