Շրի Լանկայում 9-ամյա երեխային ծեծելով սպանել են «էկզորցիզմի» ծիսակատարության ժամանակ

09:11   02 Մարտ 2021    130

Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու՝ կապված 9-ամյա աղջկա մահվան հետ, որը բազմիցս ծեծի է ենթարկվել «էկզորցիզմի» ծիսակատարության ժամանակ:

Երկու կասկածյալներ` էկզորցիզմ կատարած կինը եւ աղջկա մայրը, կանգնել են դատարանի առջեւ, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել աղջկա մահվան մեջ: Դատարանը վճռել է կասկածյալներին կալանքի տակ պահել մինչեւ մարտի 12-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության ներկայացուցիչ Աջիտ Ռոհանի խոսքով՝ մայրը հավատացել է, որ իր դստեր մեջ դեւ կա եւ նրան տարել է էկզորցիստի տուն՝ չար ոգին հանելու ծես կատարելու համար:

Էքսորցիստը նախ երեխային պատել է յուղով, ապա սկսել է ձեռնափայտով ծեծել նրան: Երբ աղջիկը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները