Մատվիենկո. Ռուսաստանը հուսով է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կպահպանվի

09:39   02 Մարտ 2021    326

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կպահպանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը՝ անկախ երևանյան իրադարձություններից:

Hayatsk.info-ն հայտնում է, որայս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք շատ հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պատասխանատվություն կցուցաբերի. անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, պետք է ժառանգորդություն լինի (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրագործման գործում - խմբ.): Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այս համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չպետք է թույլ տրվի», - ասել է նա:

Խոսնակը հիշեցրել է, որ համաձայնագրի կնքումը կայունություն բերեց Հարավային Կովկասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Մատվիենկո  


Վերնագիրի այլ պիտակները