«ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բանակցությունների ձևաչափի վերաբերյալ պայմաններ չի սահմանում»․ Պետդեպ

10:48   02 Մարտ 2021    110

Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ, բայց չգիտի՝ ինչ պայմաններում պետք է անցկացվի հանդիպումը, երբ Թեհրանը մերժել է ԵՄ-ի համապատասխան առաջարկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ ենք մասնակցել կառուցողական դիվանագիտությանը՝ միջուկային գործարքի պահանջների պահպանմանը փոխադարձ վերադարձի հասնելու համար»,- նշել է դիվանագետը։

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ի վերադարձը գործարքին «չի կարող կայանալ առանց բոլոր կողմերի միջև մանրամասների քննարկման»:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է հանդիպել Իրանի հետ»՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու համար՝ նշելով, որ «բանակցությունների ձևաչափի վերաբերյալ ԱՄՆ-ն պայմաններ չի սահմանում»։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն փետրվարի 28-ին հայտարարել էր, որ իրանական կողմը «չի մասնակցի ընթացիկ պայմաններում ԱՄՆ մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկած հանդիպմանը»` պատճառաբանելով, որ այժմ հարմար պահ չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետդեպ  


Վերնագիրի այլ պիտակները