Ադրբեջանում հազարավոր մարդիկ մասնակցել են վերադարձի ծրագրի վերաբերյալ հարցմանը

10:34   02 Մարտ 2021    299

Հազարավոր մարդիկ արդեն մասնակցել են ներքին տեղահանված անձանց Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ առցանց հարցմանը:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է հարցման խմբի անդամ Ռասմիյա Աբդուլլաևան: Ըստ նրա՝ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասն արդեն պատրաստ է վերադառնալ:

«Շատ նախկին հարկադիր տեղահանված անձինք նույնիսկ հայտարարում են, որ պատրաստ են վերադառնալ առանց պետության աջակցության: Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն: Կազմակերպչական կամ միգրացիայի հարցում նրանք պետության կողմից ֆինանսական աջակցության կարիք ունեն: Բոլորին հայտնի է, որ այս 30 տարիների ընթացքում հայերը քարը քարի վրա չեն թողել, ենթակառուցվածքներ չկան, և դա, իհարկե, անհրաժեշտ է դարձնում վերականգման լուրջ գործընթացի իրականացումը: Մեր հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայրենադարձության այս գործընթացում մեր նախկին ներքին տեղահանված անձանց մտադրությունները», - ասել է Աբդուլլաևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները