ԱՄՆ-ը հրաժարվել է COVID-պատվաստանյութով կիսվել այլ երկրների հետ

11:59   02 Մարտ 2021    136

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է ամերիկյան նախորդ իշխանությունների դիրքորոշումն առ այն, որ երկիրը չի ծրագրում կիսվել հակակորոնավիրուսային պատվաստանյութերով այլ պետությունների հետ, քանի դեռ բոլոր ամերիկացիները չեն պատվաստվել։

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Պսակիին ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել, թե դիտարկո՞ւմ է Վաշինգտոնը պատվաստանյութերի տրամադրման վերաբերյալ Մեքսիկայի հնարավոր հայցը։

«Ո՛չ։ ԱՄՆ նախագահը հստակ հայտարարել է, որ կենտրոնացած է այն բանի վրա, որ պատվաստանյութերը հասանելի լինեն բոլոր ամերիկացիներին»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նպատակը բոլոր քաղաքացիներին պատվասանյութերով ապահովելն է։

«Երբ մենք հասնենք այդ նպատակին, այդ ժամանակ ուրախ կլինենք քննարկել հետագա քայլերը»,-հավելել է Պսակին։
Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի երկրում տնտեսական վերականգնումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները