ԱՀԿ-ն 7 շաբաթում առաջին անգամ աշխարհում COVID-19-ի դեպքերի աճ է գրանցել

12:04   02 Մարտ 2021    125

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 7 շաբաթում առաջին անգամ գրանցել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ 6 տարածաշրջաններից 4-ում աճ է գրանցվել, դա առաջացնում է հիասթափություն, բայց ոչ զարմանք։

«Մենք աշխատում ենք՝ հասկանալու վարակման դեպքերի աճի պատճառը։ Մասամբ այն կապված է սահմանափակող միջոցառումների թուլացման հետ, մարդկանց զգոնության կորստի հետ։ Պատվաստանյութերը կօգնեն փրկել կյանքեր, սակայն եթե երկրները հույս են դնում բացառապես պատվաստանյութի վրա, ապա սխալ են գործում»,-ասել է նա։

ԱՀԿ տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել է ավելի քան 2․6 մլն դեպք։ Մեկ շաբաթ առաջ դեպքերի թիվը եղել է 2․5 միլիոնից պակաս։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները