Պենտագոնը հայտնել է` որ դեպքում 150 մլն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային

12:58   02 Մարտ 2021    133

Միացյալ Նահանգներն Անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում 150 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային այն բանից հետո, երբ կհամոզվի, որ Կիևը զգալի առաջընթաց է գրանցել պաշտպանական բարեփոխումների հարցում, ասվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի զինված ուժերը բացատրել են, որ դրանք ազգային պաշտպանության համար բյուջետային հատկացումների մասին Միացյալ Նահանգների օրենքի պահանջներն են և կոչ արել Ուկրաինային շարունակել բարեփոխումները՝ պաշտպանության ոլորտի գնումների, արդիականացման թափանցիկության և հաշվետվողականության բարելավման նպատակով, ինչպես նաև բանակի վրա քաղաքացիական վերահսկողությունն ուժեղացնելու համար:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նախօրեին ասել է, որ Կիևը ռազմական օգնություն կստանա 125 միլիոն դոլարով, ներառյալ զենքի մատակարարումը և ուսուցումը: ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, նախատեսում է 2021 ֆինանսական տարում Ուկրաինային 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնել:

Փետրվարի սկզբին ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ մահացու զենքի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները