Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Եվս մեկ անգամ մեկնաբանելով նախօրեին ընդդիմության հետ կայացած հանդիպումը, որը կազմակերպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք առաջադրել էին ընդդիմադիր կուսակցությունները:
Նա նշել է, որ իշխող կուսակցությունը մտադիր է գործել «բացառապես երկրի եւ ժողովրդի շահերից, այլ ոչ թե ինչ-որ անհատների կամ կուսակցության շահերից ելնելով»:
Երկրորդ հարցը, նրա խոսքով, ընտրական բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամությունն է, եւ կառավարությունը սկսել է այդ հարցով կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Երրորդ հարցը, Ղարիբաշվիլիի խոսքով, այն է, որ արտահերթ ընտրությունների մասով սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է, դա «կարմիր գիծ» է, որը չի քննարկվի:
«Ես լսեցի կառուցողական, խելամիտ կարծիքներ, եւ դա հիմքեր է տալիս լավատեսության համար: Կարծում եմ՝ ընդդիմության հետ երկխոսությունը կշարունակվի եւ հաջող ավարտ կունենա: Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք աշխատել միասնական խորհրդարանում, որպեսի երկիրը վերադառնա իր նորմալ քաղաքական կյանքին»,-հայտարարել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարիբաշվիլի