«Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ». Թուրքիայի մշակույթի նախարար

16:05   02 Մարտ 2021    663

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին:

Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Էրսոյը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հերթական անգամ հայտնել է Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու մասին ու ավելացրել, որ դա իրենց համար ամենամեծ սփոփանքն է Ադրբեջանի տված զոհերի հարցում:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում պատասխան այցով կլինեմ Ադրբեջանում: Կայցելեմ նաև Ղարաբաղ»,- ասել է Էրսոյը:

Վերջինս խոսել է մշակույթի, հատկապես ֆիլմարտադրության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան հեռուստասերիալների արտադրության ոլորտում մեծ հաջողությունների է հասել և այժմ էլ դրանց արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները