Զելենսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի

16:32   02 Մարտ 2021    134

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի շփման գծում ուկրաինացի ուժայինների հետ AstraZeneca (Covishield) պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Հնդկաստանից AstraZeneca պատվաստանյութի 500 հազար չափաբաժնով բեռնված ինքնաթիռը Կիև է ժամանել փետրվարի 23-ի առավոտյան: Ուկրաինայում պատվաստումները սկսվել են փետրվարի 24-ին։ Երկրում պատվաստվել է ավելի քան 4,9 հազար ուկրաինացի։

«Ես պատվաստվել եմ կորոնավիրուսի դեմ։ Պատվաստանյութը մեզ թույլ կտա կրկին ապրել առանց սահմանափակումների», - Twitter-ում գրել է Զելենսկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները