Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Չեխիայի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական վարչությունը:
Համավարակի պատճառով սահմանափակումներն առավել բացասականորեն են անդրադարձել հյուրանոցային եւ տուրիստական ճյուղերում, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտում: Արձանագրվել Է արտադրության անկում, քանի որ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը կանգնեցվել Էր համավարակի առաջին ալիքի ժամանակ:
Հանրապետության բնակիչները ֆինանսական իրադրության վատթարացման երկյուղների պատճառով կրճատել են ծախսերը, ինչը բացասաբար Է անդրադարձել սպառողական պահանջարկի վրա: Նվազել Է նաեւ ներդրումային ակտիվությունը: Չեխիայի իշխանություններն ավելի վաղ գործատուներին պարտավորեցրել են աշխատակիցների կորոնավիրուսի թեստավորում կատարել: Կազմակերպությունները եւ ձեռնարկությունները, որոնք թեստավորում չեն կատարի, կտուգանվեն մինչեւ 500 հազար կրոնի չափով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չեխիա