Անտարկտիդայում հսկա սառցալեռը նկարել են տիեզերքից

17:25   02 Մարտ 2021    144

Հրապարակվել են Անտարկտիդայում հսկայական սառցալեռան արբանյակային լուսանկարներ. դրա տարածքը գերազանցում է Նյու Յորքի տարածքին:

Կադրերը տեղադրվել են USGS Landsat ծրագրի Twitter-ի միկրոբլոգում:

Լուսանկարներն արվել են ամերիկյան Landsat 8 արբանյակի կողմից: Սառցալեռը պոկվել է Բրանտի սառցադաշտից:

Առաջին լուսանկարն արվել է հունվարի 12-ին, սառցադաշտը դրա վրա դեռ անխախտ է, բայց արդեն ճաքեր են երևում: 2020-ի վերջին հայտնվել է Հյուսիսային ճեղքը, որի երկայնքով էլ ճաքը բացվել է:

Երկրորդ լուսանկարն արվել է մարտի 1-ին՝ սառցալեռան պոկվելուց մի քանի օր անց:

Նոր սառցալեռը ստացել է A74 անվանումը: Դրա մակերեսը կազմում է մոտ 1270 քառակուսի կիլոմետր, ինչը ավելին է, քան Նյու Յորքի տարածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անտարկտիդա  


Վերնագիրի այլ պիտակները