Գերմանիայի գարեջրագործները հունվարին 27 տոկոսով պակաս գարեջուր են վաճառել, քան մեկ տարի առաջ

20:02   02 Մարտ 2021    132

Գերմանիայում հունվարին գարեջրի վաճառքների կրճատումն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել Է 27 տոկոս:

Մարտի 2-ին այս տվյալները հայտնել Է ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա պատմական անկում Է, որը Գերմանիայի գարեջրագործական ճյուղը տակավին չի իմացել»,- արձանագրել Է Գերմանիայի գարեջրագործների միության (DBB) գլխավոր տնօրեն Հոլգեր Այխելեն:

Նրա խոսքով՝ երկրում գործող կարանտինային սահմանափակումներն ամենից առաջ ազդել են ոչ մեծ գարեջրագործարանների վրա, որոնք իրենց գործունեության մեջ խիստ կախված են զանազան զանգվածային միջոցառումներից:

Ընդամենը հունվարին վաճառվել Է մոտավորապես 4,7 միլիոն հեկտոլիտր (հավասար Է 100 լիտրի) փրփրրուն ըմպելիք:

Ավելի վաղ DBB-ը հայտնել Է, որ գերմանացի գարեջուր արատդրողները համավարկի ֆոնին մտցված սահմանափակումների պատճառով հարկադրված են եղել օգտահանելու ժամկետանց պիտանիությամբ միլիոնավոր լիտրերով արտադրանք:

Գերմանացի գարեջրագործները 2020 թվականին վաճառել են 8,7 միլիարդ լիտր սեփական արտադրանք: Դա 5,5 տոկոսով կամ 508 միլիոն լիտրով պակաս Է, քան 2019 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները