2020 թվականին Չեխիայի ՀՆԱ-ի անկումը դարձել է հանրապետության պատմության մեջ խոշորագույնը

20:14   02 Մարտ 2021    155

Չեխիայի տնտեսության անկումը կորոնավիուսի համավարակի հարուցած սահմանափակումների պատճառով 2020 թվականին կազմել Է 5,6 տոկոս եւ դարձել խոշորագույնը 1993 թվականի հունվարի 1-ին կազմավորված հանրապետության պատմության մեջ: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել Է Չեխիայի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական վարչությունը:

Համավարակի պատճառով սահմանափակումներն առավել բացասականորեն են անդրադարձել հյուրանոցային եւ տուրիստական ճյուղերում, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտում: Արձանագրվել Է արտադրության անկում, քանի որ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը կանգնեցվել Էր համավարակի առաջին ալիքի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանրապետության բնակիչները ֆինանսական իրադրության վատթարացման երկյուղների պատճառով կրճատել են ծախսերը, ինչը բացասաբար Է անդրադարձել սպառողական պահանջարկի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները