Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

21:05   02 Մարտ 2021    176

Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 3228:

Զեկույցում նշվում է, որ չնայած պանդեմիային՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2021 թվականի հունվարի 15-ի դրությամբ աճել է 32 տոկոսով՝ կամ 3,5 տրիլիոն դոլարից հասնելով 14,7 տրիլիոն դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hurun Research Institute-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել SpaceX եւ Tesla ընկերությունների 49-ամյա ղեկավար Իլոն Մասկը, ում կարողությունն աճել է 197 միլիարդ դոլարով: Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը 189 միլիարդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բերնար Առնոն 114 մլրդ դոլար կարողությամբ:

Ապա նրան հաջորդում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 110 մլրդ դոլար կարողությամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 101 մլրդ դոլար կարողությամբ, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը 91 մլրդ դոլար կարողությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները