YouTube-ը ստեղծել է TikTok-ի անալոգը, բայց մինչ այժմ այն բոլորին հասանելի չէ

08:40   03 Մարտ 2021    146

YouTube տեսահոսթինգը պատրաստում է Shorts նոր ֆունկցիա: Սա հարթակ է կարճ տեսահոլովակների համար, որոնք նկարահանվել են դիմանկարային կողմնորոշմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով GSMArena-ին:

Shorts-ը հիշեցնում է կարճ հոլովակների հիմնական տարածող TikTok հավելվածին՝ տեսանյութը ցուցադրվում է դիմանկարային ռեժիմում, իսկ հոլովակները փոխել հնարավոր է վեր սահեցնելով: Shorts բաժին ընկնելու համար տեսագրությունը պետք է մեկ րոպեից պակաս լինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործառույթը բետա-թեստավորման փուլում է, բայց արդեն սկսել է տարածվել ԱՄՆ-ում վիդեոծառայության օգտվողների շրջանում: Սակայն կարճ տեսանյութերի հետ առնչվում են նաեւ ռուս օգտվողները՝ վերջին ամիսներին YouTube-ում այդպիսի բովանդակությունն առանձին ընդգծվում է եւ ստանում է լրացուցիչ ծածկույթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube  


Վերնագիրի այլ պիտակները