Նավալնիի գործի հետ կապված Վաշինգտոնը հակառուսական պատժամիջոցներ է սահմանել

09:14   03 Մարտ 2021    159

ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է ընկերությունների ցանկ, որոնք հայտնվել է սահմանափակումների ներքո՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TASS-ը։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 կազմակերպությունների (10 ռուսական, 3 գերմանական և 1 շվեյցարական) և ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար 7 անձանց նկատմամբ, որոնք գործել են ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին հակառակ։ Ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների թվում է նաև ՌԴ պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը։

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, այդ ընկերությունները մասնակից են զանգվածային ոչնչացման զենքի ռուսական ծրագրերին։

Պատժամիջոցային ցուցակում հայտնվելը նշանակում է հավելյալ լիցենզիոն պահանջներ արտահանման, վերաարտահանման և տեխնոլոգիաների փոխանցման հարցերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները