Իտալիայում հայտնաբերվել է COVID-ի նիգերիական շտամ, որը կարող է չենթարկվել պատվաստանյութի ազդեցությանը

09:20   03 Մարտ 2021    144

Իտալիայում հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացիա։ Նիգերիական շտամն ի հայտ է բերվել Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիա քաղաքում, որտեղ վարակման դեպքերի թիվն աճում է՝ տանելով նոր սահմանափակումների։

Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, վիրուսի հայտնաբերման մասին հայտարարած Վիրուսաբանների իտալական միության նախագահ և Մանրէաբանության լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն կարծում է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի նկատմամբ։ Նա շտամի առանձնահատկությունների մասին մանրամասներ չի ներկայացրել։

Դեպքերի աճի ֆոնին իտալացի մասնագետները հայտնում են պանդեմիայի մուտալուտ երրորդ ալիքի մասին։

Երկրում պանդեմիայի սկզբից մինչ օրս վարակվածների թիվը մոտենում է 3 միլիոնին, մահացել է ավելի քան 98 հազար պացիենտ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 17 հազար նոր դեպք, մահվան դեպքերի թիվն ավելացել է 343-ով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները