Սարկոզին հայտարարել է, որ չի առաջադրվելու Ֆրանսիայում 2022 թ. կայանալիք նախագահական ընտրություններում

09:48   03 Մարտ 2021    151

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ 2022 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սարկոզին իտալական «Le Figaro»-ին տված հարցազրույցում:



«Ես արդեն ասել եմ, որ առաջիկա նախագահական ընտրություններում չեմ առաջադրվելու, և ես հավատարիմ եմ իմ խոսքին: Դատախազն ասել է, որ ինձ քաղաքացիական իրավունքների չեն զրկում, և ես քվեարկելու իրավունք ունենալու եմ: Ես ինձ որպես թեկնածու չեմ դիտարկում և չեմ ցանկանում այս կամ այն հավակնորդին պաշտպանել: Երբ հավակնորդներից ամեն մեկը կհայտարարի իր հստակ մտադրությունների մասին, ես կասեմ՝ ում և ինչու եմ աջակցելու և դա կանեմ ամբողջապես թափանցիկ իմ քաղաքական ընտանիքի համար»,- ասել է Սարկոզին:

Հիշեցնենք, որ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական:

Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները