Զախարովան ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներն անվանել է սեփական խնդիրներից շեղվելու փորձ

11:12   03 Մարտ 2021    254

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները՝ պայմանավորված Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով, հանդիսանում են սեփական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մատնացույց է արել Եվրոպայում զանգվածային պատվաստումների կազմակերպման և քովիդ-անձնագրերի ներդրման հետ կապված խնդիրները։

Զախարովան նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ամոթալի համագործակցությունը հիմնված է միայն ռուսաֆոբիայի վրա, այն ուղղված չէ խնդիրների կառուցողական լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկի կերպար։
Մարտի 2-ին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Նույն օրն ԱՄՆ-ը նույնպես հայտարարել է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Կրեմլում նշել են պատժամիջոցային քաղաքականության անարդյունավետությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի դեմ պատժամիոցների գլխավոր շարժառիթ է անվանել եվրոպական պետությունների ինքնահաստատվելու ցանկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները