Դոնալդ եւ Մելանյա Թրամփները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են դեռ հունվար ամսին

12:55   03 Մարտ 2021    267

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է դեռ հունվար ամսին, երբ դեռ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Նրա հետ պատվաստվել է նաեւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Axios պարբերականը։

Պարբերականի զրուցակիցը չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատվաստանյութով են պատվաստվել նախկին նախագահն ու նախկին առաջին տիկինը։

Նշենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ-ում կիրառման արտոնություն են ունեցել Pfizer եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները