Ուինսթոն Չերչիլի նկարը 11,5 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում

13:32   03 Մարտ 2021    164

Կինոաստղ Անջելինա Ջոլին Լոնդոնի աճուրդում 11,5 միլիոն դոլարով վաճառել է սըր Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող եւ դերասանուհու սեփականությունը համարվող նկարը: «Կոտուբա մզկիթի մինարեթը» յուղաներկ նկարը Չերչիլը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում 1943 թվականին է նկարել՝ հունվարին Կասաբլանկայում դաշնակիցների համաժողովի ավարտից հետո, հաղորդում է BBC-ն:

Christie's աճուրդի տան ներկայացուցիչն այն «Չերչիլի ամենանշանավոր գեղարվեստական աշխատանք» է որակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա նաեւ պատերազմի տարիներին նրա նկարած միակ բնանկարն է:

Չերչիլը նկարը նվիրել է Ֆրանկլին Ռուզվելտին: Մի քանի տերեր փոխելուց հետո այն 2011 թվականին Ջոլին ձեռք է բերել Նոր Օռլեանի աճուրդում, իսկ այժմ գնվել է անծանոթ գնորդի կողմից։

Քաղաքականություն մտնելուց առաջ Չերչիլը սպա է եղել եւ համեմատաբար ուշ է սկսել նկարել, երբ արդեն համարյա 40 տարեկան էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չերչիլ  


Վերնագիրի այլ պիտակները