Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը

13:59   03 Մարտ 2021    212

Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Չինաստան մուտք գործելիս Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը, քանի որ դա «հոգեկան տառապանք է առաջացնում»:

«Որոշ ճապոնացիներ Չինաստանում դեսպանատանը հայտնել են, որ անալ թեստ են հանձնել, ինչը հոգեբանական անհարմարության պատճառ է դարձել»,- ասուլիսում նշել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել է, որ կառավարությունը դեռ պետք է պատասխան ստանա Պեկինից ընթացակարգի փոփոխության վերաբերյալ՝ ավելացնելով, որ հայտնի չէ, թե Ճապոնիայի քանի քաղաքացի է կորոնավիրուսի նման թեստեր անցել, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի որոշ քաղաքներ պոտենցիալ վարակների հայտնաբերման համար անալ նմուշներ են օգտագործել: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինում անալիզների մեթոդները «գիտականորեն հիմնավորված» են եւ «համահունչ են համաճարակային իրավիճակի փոփոխություններին, ինչպես նաեւ համապատասխան օրենքներին եւ կանոնակարգերին»:

Ճապոնիայի պահանջը ներկայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը անալ թեստեր է օգտագործել ամերիկացի դիվանագետներին ստուգելու համար: Պեկինը պնդում է, որ դա արվել է «սխալմամբ», Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաեւ հերքում է, որ ամերիկացի դիվանագետները պետք է անալ թեստեր հանձնեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները