«Անհնար է հրաժարվել փոխադարձության սկզբունքից: Մենք ղեկավարությանը կներկայացնենք պատժամիջոցներ, համաձայնության կգանք, այնուհետև կփոխանցենք լրատվամիջոցներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մարտի 2-ին պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Ավելի ուշ ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների տակ հայտնված կազմակերպությունների ցանկը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները Նավալնիի հետ կապված իրավիճակը դիտարկում են որպես «անհետաձգելի առաջնահերթություն», և այդ հարցով գտնվում եմ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության մեջ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռուսաստան