Ռոնալդուն նոր ռեկորդ է գրանցել

15:10   03 Մարտ 2021    354

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» դեմ խաղում թվով 20-րդն էր Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսով, Ռոնալդուն 12-րդ անընդմեջ առաջնությունում առնվազն 20 գոլ է խփում:

Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուն 47 գոլ է խփել վերջին 47 խաղում: Նաև լուրեր տարածվեցին, որ Ռոնալդուն հունիսին կլքի իտալական ակումբը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է calciomercato.com-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները