Մալայզիայի արքայազնը ցանկանում է ձեռք բերել «Վալենսիան»

15:16   03 Մարտ 2021    200

Առաջիկայում իսպանական «Վալենսիան» կարող է նոր սեփականատեր ունենալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ESPN-ը:

Աղբյուրի համաձայն, Մալայզիայի թագաժառանգ արքայազն Թունկու Իսմայիլ Իդրիսը հետաքրքրված է «Վալենսիա» ակումբով և ցանկանում է այն գնել Պիտեր Լիմից:

Վերջերս ակումբի երկրպագուները քննադատում էին Լիմին՝ վիճահարույց որոշումների համար: Աղբյուրը նշում է, որ սինգապուրցի միլիարդատերը հակված է ակումբը վաճառելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները